ՀՀ վարչապետ. Հայաստանում սկսվում է անցում առողջապահության նոր համակարգի ներդրմանը
Հայաստանում սկսվում է անցում առողջապահության նոր համակարգի ներդրմանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` այսօր Ազգային ժողովում ներկայացնելով 2008-2012 թթ. կառավարության գործունեության ծրագիրը։
Վարչապետի խոսքերով` խոսքը վերաբերում է բժշկական ծառայությունների որակի, դրա մատչելիության մակարդակի բարձրացմանը։ Ընդհանուր առմամբ, առողջապահության համակարգը պետք է համապատասխանի լավագույն օտարերկրյա ստանդարտներին։ «Հայատսանը պետք է դառնա առողջապահության տարածաշրջանային կենտրոն», - նշել է Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ երկրի սոցիալապես անապահով քաղաքացիները բժշկական օգնություն կստանան բժշկության ապահովագրության սկզբունքով։ Կառավարությունը կաջակցի կյանքի ապահովագրության համակարգի ներդրմանը, ինչի առնչությամբ նախատեսվում է հիվանդության պատմության միասնական էլկետրոնային համակարգի, էլեկտրոնային դեղատոմսի ստեղծում։ Դա թույլ կտա բարձրացնել բուժման որակը, նվազագույնի հասցնել բժիշկների թիվը, պայմաններ կստեղծի դեղորայքի արդյունավետ և հասցեական բաշխման համար։










