iPhone-ը կէժանանա և կփոքրանա
Երկրորդ սերնդի 3G iPhone-ներն ԱՄՆ-ում կարժենան 200 դոլարով ավելի էժան, քան ներկայումս վաճառվող Apple սմարթֆոնները, հայտնում է Fortune-ը:
AT&T-ի հետ երկամյա պայմանագիր կնքած գնորդների համար Apple iPhone-ի գինը կկազմի 199 դոլար: Օպերատորը պատրաստվում է փոխհատուցել կորուստները ձայնային ծառայության և տվյալների բջջային փոխանցման դիմաց գանձվող ավելի թանկ սակագների հաշվին:
Այսօր ԱՄՆ-ում 8-գիգաբայթանոց iPhone-ն արժե 399 դոլար, 16-գիգաբայթանոցը` 499 դոլար:
Սպասվում է, որ iPhone 3G-ն կթողարկվի հունիսի 27-ին` iPhone-ի առաջին սերնդի թողարկման մեկամյակի տարեդարձին:
AppleInsider-ի տվյալների համաձայն` iPhone-ի երկրորդ սերնդի քաշը կկազմի 110-120 գրամ` նախորդ սերնդի 158-ի համեմատ: Սարքավորման ծավալը ներկայիս 3,5 դյույմից կիջնի մինչև 2,8 դույմ, իսկ սարքավորումնը կդառնա 2,5 միլիմետր ավելի բարակ և զինված կլինի GPS-նավիգացիոն համակարգով:










