Պուտինին այսուհետ կկարդան չինարեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթների հավաքածուն չինարեն թարգմանությամբ թողարկվել է Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) կողմից: Գրքում հավաքագրված է Ռուսաստանի նախագահի 2002-2008թթ. մոտ 80 հոդված, հայտարարություն և ելույթ:
Ելույթների բովանդակությունը վերաբերում է Ռուսաստանի քաղաքականությանը, տնտեսությանը, մշակույթին, գիտությանը, կրթությանը և կրոնին, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի տեսակետները միջազգային հարաբերությունների, հատկապես ռուս-չինական հարաբերությունների վերաբերյալ:
Ինչպես նշել է ՀԳԱ տնօրենի տեղակալ Լի Շենմինը, Վլադիմիր Պուտինի ելույթների հավաքածուի չինարեն լեզվով թողարկումը հաճելի իրադարձություն է ռուս–չինական հարաբերություններում, որն օգտակար է ոչ միայն բարձր մակարդակով երկկողմանի կապերի ակտիվացման և ավանդական ընկերության ամրապնդման, այլ նաև երկու պետությունների հասարակությունների քաղաքական փոխըմբռնման և փոխվստահության համար:










