Աշխարհի ամենաթանկ iPhone-ը ձեռք է բերել ռուսաստանցի միլիարդատեր
Աշխարհի ամենաթանկ iphone բջջային հեռախոսը ձեռք է բերել մի բիզնեսմեն Ռուսաստանից: Նրա անունը, սակայն, չի նշվում:
Apple ընկերության կողմից արտադրած բջջայինը, որը հետագայում վերամշակել է ավստրացի ոսկերիչ Փիթեր Ալոյսոնը, արժե 120,000 եվրո և կոչվում է iPhone Princess: Հեռախոսը, որը պատված է 18-կարատանոց ոսկով ու 318 ադամանդներով, ոչնչով չի զիջում հասարակ iPhone-ին: Այն «միլիոնատերներին», ովքեր չեն կարող իրենց նմանատիպ ճոխություն թույլ տալ, Ալոյսոնը առաջարկում է iPhone Brilliants. վերջինս պատված է ավելի քիչ քաշ ունեցող թանկարժեք քարերով, այդ իսկ պատճառով արժե «ընդամենը» 45,000 եվրո:










