Vodafone–ն ամրապնդում է դիրքերը

16:46 • 06.05.08

Բրիտանական Vodafone բջջային օպերատորը Apple–ի հետ պայմանագիր է կնքել՝ iPhone սմարտֆոնները 10 երկրներում (որոնց բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1,4 միլիարդ մարդ) տարածելու վերաբերյալ։

Համաձայն պայմանագրի՝ Vodofone-ը կարող է բջջային հեռախոսներ վաճառել Ավստրալիայում, Հնդկաստանում, ՀԱՀ–ում, Իտալիայում, Չեխիայում, Եգիպտոսում, Հունաստանում, Պորտուգալիայում, Նոր Զելանդիայում և Թուրքիայում։ Ներկա պահին iPhone-ի հեռախոսներ կարելի է ձեռք բերել միայն ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Իռլանդիայի տարածքում։

Ավելի վաղ Vodafone ընկերությունը պայքարում էր այս հեռախոսները Մեծ Բրիտանիայում տարածելու իրավունքի համար, սակայն այս երկրի տարածքում էքսկլյուզիվ բջջային օպերատոր դարձավ O2–ը։