Չինաստանը ԱՄՆ–ին տրամադրել է «միջուկային դոսյե»
Չինաստանը ԱՄՆ-ին տրամադրել է սկսած 1990թ. Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացմանը վերաբերող ավելի քան 18 հազար էջ փաստաթուղթ, հայտնում է The Washington Times–ը։
ԱՄՆ–ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Շոն Մակորմակի խոսքերով՝ ամերիկյան փորձագետներն արդեն մոտ ապագայում կկարողանան ծանոթանալ փաստաթղթերի հետ և գնահատել դրանց կարևորությունը։
Միջուկային դոսյեից ԱՄՆ–ին փաստաթղթեր տրամադրելու փաստը, դիտորդների կարծիքով, կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի Վաշինգթոնը Հյուսիսային Կորեան հանի ահաբեկչությանը հովանավորող երկրների շարքից։
Ենթադրվում է, որ փաստաթղթերը պարունակում են նաև տեղեկություններ այն մասին, թե որքան պլուտոնիում է արտադրվել Չինաստանում։ Ըստ նախնական տվյալների՝ դրա քանակը կազմում է 30–50 կիլոգրամ։
Ինչպես հայտնում է Washington Times–ը, ատոմային ռումբ արտադրելու համար բավական է 4 կիլոգրամ պլուտոնիումը։










