BlackBerry սմարտֆոնները կաշխատեն երրորդ սերնդի ցանցերում
Այն դարձել է առաջին սմարտֆոնը, որն աշխատելու է երրորդ սերնդի ցանցերում։
BlackBerry Bold-ի հիմքում ընկած է Intel PXA270 պրոցեսորը՝ 624 մեգահերց հաճախականությամբ։ Նշենք, որ BlackBerry–ի նախկին մոդելներում օգտագործվել է 312 մեգահերցանոց պրոցեսոր։ Bold–ի հիշողության քարտի ծավալը կազմում է մեկ գիգաբայթ։ Բացի այդ, տեղեկության պահպանման համար կարելի է օգտագործել SD ձևաչափի քարտեր։
BlackBerry Bold հեռախոսները դեռևս վաճառքի չեն հանվել։ Սմարտֆոնը սերտիֆիկացում է անցնում բոլոր բջջային օպերատորների ցանցերում։
Հեռախոսի գինը կկազմի 300–400 դոլար։ BlackBerry Bold-ն առաջինը կարող են ձեռք բերել AT&T և T-Mobile օպերատորների բաժանորդները։










