Ճապոնական տեսախցիկը կորոշի ծխողի տարիքը դեմքից

11:25 • 13.05.08

Ճապոնական Fujitaka ընկերությունը մշակել է սարք, որն ի վիճակի է ավտոմատ կերպով որոշել ծխողի տարիքը, հայտնում է Reuters-ը:

Սարքում տեղադրված տեսախցիկի շնորհիվ այն վերծանում է դեմքի կնճիռները և մաշկի անհարթությունները, որից հետո եզրակացնում, թե արդյոք տվյալ գնորդը 20 տարին բոլորել է, թե ոչ: Նշենք, որ այդ տարիքում Ճապոնիայում թույլատրվում է ծխել:

Fujitaka-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ համակարգի հիշողության մեջ պահվում են 100 հազար տարբեր դեմքերի վերլուծությունից ստացված տվյալներ: Համակարգի թեստավորման ընթացքում պարզվել է, որ այն ճիշտ է որոշում մարդկանց տարիքը 90 տոկոս դեպքերում:

Ճապոնիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն` 2004թ. 17-18 տարեկան տղաների 13 տոկոսը և աղջիկների 4 տոկոսը օրական ծխում է առնվազն մեկ ծխախոտ: