Hewlett Packard-ը որոշել է գնել IBM-ի մրցակցին
Hewlett Packard (HP) ընկերությունը հաստատել է Electronic Data Systemը (EDS) գնելու կապակցությամբ բանակցություններ անցկացնելու փաստը։ Նշենք, որ EDS-ն մեծությամբ IBM–ից հետո համակարգչային ծառայություններ մատուցող երկրորդ փրովայդերն է, տեղեկացնում է The Wall Street Journal–ը։
Համաձայն որոշ աղբյուրների՝ գործարքի արժեքը կարող է հասնել մինչև 13 միլիարդ դոլարի։
Գործարքի կայացման դեպքում միավորված ընկերությունը տեխնիկական ծառայությունների շուկայում կարող է լուրջ մրցակից դառնալ IBM-ին։ HP-ի համար այս կլանումը կարող է դառնալ ամենախոշորը 2002թ. ի վեր, երբ HP-ն ձեռք էր բերել Compaq ընկերությունը։ Այդ ժամանակ գործարքի արժեքը կազմել էր 19 միլիարդ դոլար։
Այսօր EDS–ի կապիտալիզացիան կազմում է մոտ 9,5 միլիարդ դոլար։










