Հոգևորականները հավատում են այլմոլորակայինների գոյությանը

13:18 • 15.05.08

Վատիկանի L'Osservatore Romano պարբերականի վերջին համարում հրապարակվել է Վատիկանի գլխավոր աստղագետ, հոգևորական Խոսե Գաբրիել Ֆունեսի հետ հարցազրույցը, ով հայտարարել է, որ այլմոլորակայինների նկատմամբ հավատքը չի հակասում Աստվածաշնչին: Հոգևորականն ընդգծել է, որ Աստծո ստեղծագործական ազատությունը սահամններ չի ճանաչում, իսկ դա նշանակում է, որ նա լիովին կարող էր ստեղծել բանական կյանք այլ մոլորակների վրա:

Սա առաջին դեպքը չէ, երբ եկեղեցու սպասավորները ներկայանում են որպես լիովին ժամանակակից մարդիկ և ընդունում են կյանքի տարբեր երևույթներ, որոնք, առաջին հայացքից, հակասում են Աստվածաշնչի տեքստերին: