ԱՄՆ–ը վերածվում է «բջջային» երկրի
ԱՄՆ–ում տասը տներից երեքի բնակիչները չունեն կամ գործնականում չեն օգտագործում լարով հեռախոսներ` նախընտրելով բջջային հեռախոսները, ասվում է ԱՄՆ պետական հաշվետվության մեջ:
Ընդ որում՝ բացառապես բջջային հեռախոսներ են օգտագործում հիմնականում երկրի՝ ցածր եկամուտ ունեցող բնակիչները: Համաձայն հարցման արդյունքների՝ մինչև 30 տարեկան մարդկանց մեկ երրորդը չի օգտագործում լարով հեռախոսներ. ոչ մի տեսակ հեռախոս չունեն հարցվածների միայն երկու տոկոսը:
«Բջջային» ամերիկացիների թիվը, ինչպես ցույց է տվել հարցումը, գնալով աճում է: Դեռեևս 2004թ. միայն բջջային հեռախոսներ օգտագործող մարդկանց թիվն ԱՄՆ-ում կազմում էր ընդհանուր բնակչության ընդամենը հինգ տոկոսը:










