Գիտական նստաշրջան` Էրեբունի թանգարանի 40-ամյակի և Բ. Պիոտրովսկու ծննդյան 100-ամյակի առթիվ
Էրեբունի թանգարանի 40-ամյակի և հնագետ Բորիս Պիոտրովսկու ծննդյան 100-ամյակի առթիվ սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում նախատեսում է կազմակերպել գիտական նստաշրջան։
Ինչպես տեղեկացնում է Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, այժմ իրականացվում է գիտական հոդվածների հավաքագրման գործընթաց։ Նստաշրջանին ներկա կլինեն ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից ժամանած մասնագետներ։
«Հույս ունեմ, որ կմասնակցեն նաև Թուրքիայի մասնագետները, որոնց հրավերներն արդեն ուղարկվել են»,-ասաց Ա. Փիլիպոսյանը։
Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 14-ին թանգարանում կազմակերպվել էր ցուցադրություն Բ. Պիոտրովսկու ծննդյան 100-ամյակի առթիվ։










