Երևանում բացվեց ՏՏ ոլորտի երկրորդ ամենամյա կարիերայի տոնավաճառը

14:41 • 16.05.08

Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր բացվեց ՏՏ ոլորտի երկրորդ ամենամյա կարիերայի տոնավաճառը, որը կազմակերպել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։ Տոնավաճառի նպատակն է նպաստել տեղական ՏՏ ընկերություններում մասնագետների պահանջարկի, ուսանողների և աշխատանք փնտրողների զբաղվածության կարիքների բավարարմանը։ Միջոցառման մասնակից 30 ՏՏ ընկերություններ ներկայացրեցին իրենց մոտ առկա և նախատեսվող թափուր աշխատատեղերը։ Տոնավաճառին մասնակցեցին երրորդ, չորրորդ, ինչպես նաև ավարտական կուրսի ուսանողներ` գործատուների մասին տեղեկանալու և իրենց կրթության ու փորձառության մասին տեղեկատվություն ներկայացնելու նպատակով։