Գիտնականները յուրաքանչյուր քյաբաբի մեջ հայտնաբերել են մեկ բաժակ ճարպ
Բրիտանացի դիետոլոգները սահմանել են, որ մեկ քյաբաբը (կամ շաուրման) մեկ քառորդով բաղկացած է ճարպից: Շաբաթվա ընթացքում երկու անգամ քյաբաբ ուտելն արդեն զգալիորեն մեծացնում է սրտային հիվանդությունների զարգացման վտանգը տասը տարի անց, գրում է The Guardian պարբերականը:
Գիտնականներն ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի արագ սննդի սպասարկման կետերի (առաջին հերթին՝ հնդկական և չինական) ճաշատեսակների կալորիականությունն ու բաղադրությունը: Նրանք սահմանել են, որ գրեթե բոլոր տեսակի արագ սնունդը պարունակում է ճարպերի զգալի քանակություն, սակայն վնասակար սննդի շարքում առաջատարը քյաբաբն է:
Գիտնականների հետազոտած քյաբաբները պարունակում են 110-140 գրամ ճարպ, մինչդեռ մեկ օրվա բաժին հասնող ճարպերի քանակը կանանց համար պետք է կազմի առավելագույնը 70 գրամ:










