Աստղաբանները կանխագուշակում են ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները

16:13 • 19.05.08

ԱՄՆ նախագահական ընտրությունները դարձել են Դենվերում անցկացվող աստղաբանների համաշխարհային գիտաժողովի հիմնական թեման, գրում է USA Today-ը:

Երեքշաբթի գիտաժողովի մասնակիցները կհայտնեն թեկնածուների ծննդյան ճշգրիտ ամսաթվերի և ծննդավայրի վրա հիմնված իրենց կանխագուշակումները: Դեռևս չի հաջողվել սահմանել Հիլարի Քլինթոնի ծննդյան ժամը, որը դժվարեցնում է կանխագուշակումների կազմումը:

Բարաք Օբամայի ծննդյան ճշգրիտ օրն ու ժամը աստղաբաններն հայտնել է թեկնածուի շտաբին մոտ աղբյուրը: Սևամորթ սենատորը ծնվել է 1961թ. օգոստոսի 4-ին, երեկոյան ժ.19:11-ին: Հանրապետական Ջոն ՄակՔեյնը ծնվել է 1939թ. օգոստոսի 29-ին, առավոտյան ժ.11-ին, սակայն այս ժամի ճշգրտության հետ կապված կասկածներ կան:

Աստղաբան Ջոնի Փատրիի խոսքերով` ՄակՔեյնի ծննդյան ամսաթիվը վկայում է հանրապետականի գերազանցության մասին Բարաք Օբամայի նկատմամբ:

Բացի այդ, գիտնականները փորձում են կանխագուշակություններ անել այլ թեմաներով։

Այսպես, թուրք աստղաբան Հական Կիրկողլուն կանխագուշակում է, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու Իրաքից մինչև 2010թ.: