Արդեն կարելի է գնել «թռչնագրիպի» դեմ պատվաստանյութ
GlaxoSmithKline (GSK) դեղագործական ընկերությունը ստացել է Եվրամիության հավանությունը՝ «թռչնագրիպի» դեմ պատվաստանյութ վաճառելու վերաբերյալ: Դեղանյութը թույլատրված է տարածել միայն ԵՄ անդամ 27 պետություններում՝ H5N1 համաճարակով վարակվելուց խուսափելու նպատակով: Այն նաև խորհուրդ է տրվում օգտագործել վարակվելու սկզբնական շրջանում, հայտնում է AP-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով (ԱՀԿ)՝ 2003թ. սկսած «թռչնագրիպից» մահացել է 240 մարդ:
Վերջին դեպքը գրանցվել է ապրիլի վերջին Ինդոնեզիայում, որտեղ «թռչնագրիպից» մահացել է երեքամյա մի երեխա: Ս.թ. ապրիլի 17-ին թռչնագրիպի ախտանիշով նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա հինգ օր անց մահացել է: Բժշկական հետազոտությունների արդյունքները հաստատել են երեխայի արյան մեջ վարակի առկայությունը:










