Մեքենա վարելը կանանց համար ավելի վտանգավոր է

12:32 • 19.05.08

Կին-վարորդին ավտովթարի արդյունքում երեք անգամ ավելի մեծ վտանգ է սպառնում  ողնաշարի վնասվածք ստանալ, քան տղամարդուն, հայտնում է BBC-ն:

Շվեդ հետազոտողները նաև հաստատել են, որ մեքենայի վարորդի՝  լուրջ վնասվածք ստանալու հավանականությունը, անկախ սեռից, երկու անգամ ավելի մեծ է, քան առջևի նստատեղի ուղևորինը:

Գիտնականները հետազոտել են ապահովագրական ընկերությունների վիճակագրությունները և ուսումնասիրել 200 տղամարդկանց և կանանց վարքը ղեկին։ Արդյունքում պարզվել է, որ կանայք ձգտում են նստել ավելի բարձր և ավելի մոտ ղեկին, մինչդեռ նստատեղի հենակը սովորաբար հարմարեցված ավելի ուղիղ:

Գիտնականների կարծիքով` փորձարկումների իրականացման ժամանակ ավտոարտադրողները օգտագործում են խրթվիլակ, որը համապատասխանում է տղամարդու կազմվածքին: Փորձարկումների տվյալները ցույց են տալիս, մեքենայի անվտանգության համակարգը հարմարեցված է բացառապես տղամարդկանց համար: Գիտնականները հուսով են, որ իրենց հետազոտությունների արդյունքները կհամոզեն ավտոարտադրողներին փորձարկումների ընթացքում օգտագործել տարբեր խրթվիլակներ, որը կնպաստի բոլոր կարգի վարորդների անվտանգության բարձրացմանը: