Ստեփանակերտում կանցկացվի միջազգային գիտաժողով

19:26 • 19.05.08

Մայիսի 23-24-ը Ստեփանակերտում կանցկացվի «Ղարաբաղյան շարժում. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողով։

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը, այդ մասին հայտարարվել է այսօր կայացած արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նիստում։ Գիտաժողովին հրավիրված են քաղաքագետներ և փորձագետներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և մի շարք այլ երկրներից։