Հայտնաբերվել է նյարդային բջիջներին երիտասարդություն պարգևող սպիտակուց

17:23 • 20.05.08

Cell Biology պարբերականում հրատարակված նոր հետազոտության հաշվետվության համաձայն` գիտնական Դեյվիդ Փարքինսոնը և Լոնդոնի համալսարանին կից վարժարանի նրա գործընկերները հայտնաբերել են բջիջներին երիտասարդություն պարգևող սպիտակուց:

Տվյալ հայտնագործությունը պետք է նպաստի մի շարք նյարդային հիվանդությունների բուժմանը: Մասնավորապես, այն կարող է սկլերոզի բուժման բանալին լինել, որը կապված է իմունային նոպայի արդյունքում կենտրոնական նյարդային համակարգի միելինի ոչնչացման հետ, հայտնում է GlobalScience-ը: