Երևանում կանցկացվի Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Երևանում հուլիսի 25-27-ը կկազմակերպի Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովը։ Ինչպես հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդաժողովում կքննարկվեն հայկական կրթօջախներին առնչվող հիմնահարցերը, կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման համար կարևորագույն խնդիրները։
Խորհրդաժողովին կմասնակցեն կրթության ոլորտի մասնագետներ Հայաստանից, նաև` արտերկրի հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող հաստատությունների, կազմակերպությունների ու կրթօջախների ներկայացուցիչներ:










