Գիտնականն առաջարկել է էներգիա ստանալ արևային կղզիների օգնությամբ
Գիտնական Թոմաս Հինդերլինգը The Oil Drum պարբերականի էներգետիկային նվիրված բաժնում տպագրել է էլեկտրաէներգիա ստանալու նոր միջոցի մասին հոդված: Նա առաջարկում է օվկիանոսներում ստեղծել արևային մարտկոցներով ծածկված հսկայական կղզիներ:
Ակնկալվում է, որ, այսպես կոչված, արևային կղզու մեկ քառակուսի մետրը պարզ երկնքի դեպքում կարող է ապահովել մինչև 250 վատտ հզորություն` տարեկան տալով 220 կիլովատ-ժամ էներգիա:
Հինդերլինգի առաջարկած սխեմայի համաձայն` մեկ կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիան կարժենա 12 ցենք: Ակնկալվում է, որ ծախսերը կարելի է կրճատել, եթե մեծացվի արևային մարտկոցների պատվերների ծավալը: 17 ցենտ արժողության դեպքում արևային կղզիների մեջ արվող ներդրումների եկամտաբերությունը կգերազանցի չորս տոկոսը:










