Բրիտանիյում տարածվում է ալկոհոլիզմը. բժիշկներն ահազանգում են
Մեծ Բրիտանիայի Առողջապահության պետական ծառայությունը տեղեկացրել է, որ վերջին տասը տարիների ընթացքում ալկոհոլային խմիչքներ օգտագործող հիվանդների թիվը կրկնապատկվել է։ Միջին բրիտանացին այժմ մեկ տարվա ընթացքում խմում է 9,6 լիտրին համարժեք մաքուր սպիրտ։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում այդ թիվը կազմում է 8,7 լիտր։
Միայն նախորդ տարի 280 հազար մարդ հայտնվել է հիվանդանոցոմ ոգելից խմիչքները չարաշահելու հետևանքով։
Համապատասխան հրապարակած տվյալների՝ մեծացել է նաև ալոհոլ օգտագործող անչապահասների թիվը։ 11–15 տարեկան անչապահասների 30%–ը կարծում են, որ շաբաթվա ընթացքում մեկ անգամ հարբելը նորմալ երևույթ է։
Մասնագետների խոսքերով՝ ալկոհոլ օգտագործող երիտասարդների թիվը օրեցօր ավելանում է։










