Անգլիացի գիտնականները մոտ են քաղցկեղի դեմ պատվաստման բացահայտմանը

14:58 • 25.05.08

Անգլիացի գիտնականները շատ մոտ են քաղցկեղի բջջիջների դեմ պայքարելու համար նախատեսված պատվաստանյութի մշակմանը, հայտնում է BBC-ն:

Տեսության մեջ քաղցկեղի կողմնակի մոլեկուլներ պարունակող պատվաստանյութը մարդու արյան մեջ է ներարկվում հակամարմինների օգնությամբ, որպեսզի այն հետագայում ներթափանցի իմունային համակարգի բջջիջների մեջ, որոնք այնուհետև ստիպում են իմունային համակարգի մնացած բջջիջներին պայքարել քաղցկեղի դեմ:

Ինչպես վստահեցնում են գիտնականները, նման մոտեցում հետագայում կարող է կիրառվել այլ վարակային հիվանդությունների դեմ պայքարում:

Լոնդոնի հետազոտական ինստիտուտի մի խումբ գիտնականներ ավելի քան 30 տարի փորձել են հակամարմիններ հայտնաբերել ծառանման բջիջներում: Հետազոտության ղեկավար դոկտոր Կայետանո Ռեյս-ի-Սոուսան հայտնել է, որ վերջիվերջո իր խմբին հաջողվել է հայտնաբերել յուրօրինակ հակամարմիններ` DNGR-1 անվանումով, որոնք կարող են օգտագործվել պատվաստանյութը ուղիղ ծառանման բջիջների մեջ ներարկելու համար:

«Քաղցկեղի մոլեկուլների նմուշ հանդիսացող DNGR-1 հակամարմնի հետ միասին պահվող պատվաստանյութը ներարկվում է ծառանման բջիջների մեջ, որոնք հետագայում այս նմուշը կներկայացնեն իմունային համակարգի մի շարք բջիջների և հարձակման ահազանգ կտան», - բացատրում է բժիշկը:

Քաղցկեղային հիվանդությունների հետազոտման մեջ մասնագիտացած խմբի նպանակն է քաղցկեղի բուժման սխեմայի մշակումը` նվազագույն կողմնակի ազդեցություններ առաջացնելով: