Phoenix-ը բարեհաջող աշխատեցրել է մեխանիկական ձեռքը
NASA-ի հրթիռային շարժման լաբորատորիայում հայտնել են Մարսի վրա գտնվող Phoenix Mars Lander տիեզերական սարքի հիմնական գործողության բարեհաջող իրականացման մասին:
Տիտանե և ալյումինե` 2,35 մ երկարությամբ մեխանիկական ձեռքը բարեհաջող գործի է դրվել և պատրաստ է Կարմիր մոլորակի մակերեսի տակ գտնվող ջրի որոնումներ իրականացնել:
Սակայն նախքան աշխատանքներն սկսելը NASA-ի աշխատողները ցանկանում են համոզվել մեխանիկական ձեռքի աշխատունակության մեջ:
Ինժեներները նշում են, որ մեխանիկական ձեռքն ունի չորս «հոդ», որոնք թույլ են տալիս բավական ճկունորեն իրականացնել փորիչի դիրքավորումը և հանածոյի հավաքման աշխատանքը: Մոտ օրերս կստուգվեն մեխանիկական ձեռքի հնարավորություններն ազատության բոլոր չորս մակարդակներում:
NASA-ն մտադիր է ստուգել նաև սարքի տեսախցիկների աշխատանքը տարբեր ձայնածավալներում, ինչպես նաև ստուգել աշխատանքի վերահսկման, ջերմաստիճանի չափման և նմանատիպ գործողությունների համար պատասխանատու հավելյալ համակարգերի աշխատանքը:










