Իրանն ու Կովկասը հայկական միջազգային համաժողովում

08:09 • 30.05.08

Հունիսի 6-8-ը Երևանում կկայանա «Իրան և Կովկաս` միասնություն և բազմազանություն» խորագրով համաժողով, որ նախաձեռնել են Հայաստանում գործող Arya միջազգային համալսարանը Իրանական հետազոտությունների կովկասյան կենտրոնի հետ համատեղ: Համաժողովի անցկացմանն աջակցում է Ակադեմիական համագործակցության և աջակցության հայկական ասոցիացիան։

Եռօրյա համաժողովի ընթացքում իրենց զեկույցներով հանդես կգան Հայաստանի և արտերկրի գիտնականներ` ներառելով իրանա-կովկասյան հարաբերությունները տարբեր ոլորտներում` քաղաքականություն, տնտեսություն, հասարակություն և մշակույթ։