Ըստ Լ.Մկրտչյանի` կրթության ոլորտը կադրային փոփոխությունից չի տուժի
Հայաստանում պետք է ձևավորվի մշակույթ, որ նախարարական պաշտոնը լինի հայեցողական։ Նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով լրագրողների հարցերին` իր ՀՅԴ բյուրոյի անդամ դառնալուց հետո ԿԳ նախարարական պորտֆելից հրաժարվելու մասին։
Ըստ նրա` կրթության ոլորտը պատրաստ է այդ փոփոխությանը, քանի որ այդ պաշտոնում նշանակվելիք նախարարն արդեն կունենա 2008-2015 թվականներին կրթության ոլորտում իրականացվելիք ծրագիրը, որն ունի իր ենթածրագրերը, ժամանակացույցն ու իրականացման միջոցառումները։
«Եթե մշակված է կոնկրետ ծրագիր ոլորտի զարգացման համար, ապա կադրային փոփոխությունը որակի վրա չի անդրադառնա»,- ասաց Լ. Մկրտչյանը` պատրսատկամություն հայտնելով խորհուրդներով օգնելու իրեն հաջորդող նախարարին։
Նշենք, որ ԿԳ նախարարի նոր թեկնածուի անունը ՀՅԴ-ն կհրապարակի առաջիկա օրերին՝ Գերագույն մարմնում համապատասխան որոշում ընդունելուց հետո։










