«Ֆենիքսն» առաջին անգամ դիպչել է Մարսի մակերեսին իր մեխանիկական «ձեռքով»

11:39 • 02.06.08

Ամերիկայն «Ֆենիքս» տիեզերական սարքն առաջին անգամ դիպչել է Մարսի մակերեսին իր մեխանիկական «ձեռքով», հայտնում է AP-ն:

Արիզոնայի համալսարանի գիտնականները պատմել են, որ սա առաջին քայլն է Կարմիր մոլորակը հետազոտելու մտադրություններն իրականացնելու ճանապարհին: Այժմ մեխանիկական «ձեռքի» օգնությամբ սարքը կկարողանա Մարսի մակերեսից հավաքել հողի և սառույցի նմուշներ՝ հետագա քիմիական հետազոտության նպատակով։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին «Ֆենիքսը» դիպչել էր Մարսի մակերեսին: Տիեզերական սարքի թռիչքը դեպի Կարմիր մոլորակ տևում է արդեն 10 ամիս. վերջինիս առաքելությունը Մարսի վրա ծրագրված է ավարտել 90 օրվա ընթացքում: Սարքը պետք է իրականացնի Մարսի մակերեսի ուսումնասիրություն, մասնավորապես, պետք է փորձի հայտնաբերել ջուր և կյանքի գոյությունն ապահովող այլ միացություններ:

Մարսում գտնվելու երկրորդ օրը «Ֆենիքսը» պետք է աշխատացներ մեխանիկական «ձեռքը» պահող կողպեքը, սակայն դա հաջողվել էր անել միայն մայիսի 31-ին: