Հավաքել է Մարսի հողի առաջին նմուշները

12:16 • 03.06.08

Ամերիկյան «Ֆենիքս» տիեզերական սարքը հավաքել է Մարսի հողի առաջին նմուշները:

Իր մեխանիկական «ձեռքի» շնորհիվ «Ֆենիքսը» փորել է հողը մինչև 60 սմ խորություն` փնտրելով սառույց, և Մարսի վրա կյանքի նախանշաններ:

Հողի առաջին հետազոտության ժամանակ գիտնականները հայտնաբերել են փայլող վառ մասնիկներ: Դրանք կարող էին լինել աղի բյուրեղներ կամ ջրային սառույցի հատիկներ: