Samsung-ը թողարկել է iPhone 3G-ի իր տարներակը

17:36 • 09.06.08

Samsung ընկերությունը ներկայացրել է 3,2-դույմանոց սենսորային էկրանով Omina սմարթֆոնը։ Հեռախոսը նախատեսված է երրորդ սերնդի HSDPA կապում աշխատելու համար, ինչն ապահովում է վայրկյանում 7,2 մեգաբայթ տվյալներ փոխանցելու հնարավորություն։

Samsung Omnia–ի ծրագրային ապահովումը թույլ է տալիս աշխատել այնպիսի տեսաձևաչափերի հետ, ինչպիսին են DivX–ը, XviD–ը, H.263–ը, H.264–ը, Windows Media Video–ն և MP4–ը։

Omina-ն զինված է նաև GPS նավիգացիոն և Bluetooth համակարգերով, հինգմեկապիկսելանոց տեսախցիկով և FM-թյուներով։ Սմարթֆոնի չափերը կազմում են 112х57х12,5 միլիմետր։