iPhone–ը կտրուկ էժանացել է

11:54 • 10.06.08

Ամերիկյան Apple Inc. ընկերությունը սկսել է իր iPhone հեռախոսների կատարելագործված տարբերակի արտադրությունը երրորդ սերնդի ցանցի համար:

Ինչպես հայտնում են Apple Inc. ընկերության ներկայացուցիչները, նոր մոդելը վաճառքի դուրս կգա 2008թ. հուլիսի 11-ին 22 պետություններում` ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Մեքսիական, Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրալիան: 8 գեգաբայթ հիշողությամբ iPhone-ի նոր մոդելը կվաճառվի 199 դոլար գնով, այն ժամանակ, երբ հիշողության չափանիշներով համեմատաբար հին տարբերակը արժեր 399 դոլար:

Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսը հայտարարել է, որ iPhone-ի կատարելագործված տարբերակը թույլ կտա օգտագործողներին Ինտերնետից տվյալներ ներբեռնել երկու անգամ ավելի արագ, քան 2007թ. վաճառքի դուրս եկած Apple–ի հեռախոսների առաջին սերունդը: