Հայաստանի գիտնականների և հետազոտողների համար հայտարարվել է գիտական աշխատանքների դրամաշնորհային մրցույթ
Հայաստանի գիտնականների եւ հետազոտողների համար հայտարարվել է գիտական աշխատանքների դրամաշնորհային հերթական մրցույթ`Ամերիկայի հայ օգնության ֆոնդի կողմից 2001թ-ին հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի կողմից։
Ինչպես տեղեկացնում է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող Էդուարդ Կարապետյանը, յուրաքանչյուր դրամաշնորհի չափը 5000 ԱՄՆ դոլար է։ Մասնակիցների դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով մինչև 2008թ-ի օգոստոսի 31-ը։ Հաղթողների անունները կհրապարակվեն դեկտեմբերի վերջին։ Արդյունքներն ամփոփելու է Նյու Յորքի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հետազոտական խորհուրդը։
Է. Կարապետյանի խոսքով, գիտական դրամաշնորհի մրցույթն իրականացվում է դեռեւս 2001թ-ից, և մինչ այս տարի մրցույթի հաղթողներ են ճանաչվել 183 գիտական խմբեր։ Մրցույթին մասնակցելու համար 2007թ-ին ավելի շատ դիմել են ճշգրիտ գիտություններ ներկայացնող գիտնականներ։










