«Մաթեմատիկայի» միասնական քննությունից 20 միավոր է ստացել 56 դիմորդ-շրջանավարտ

15:18 • 17.06.08

Հանրապետությունում «Մաթեմատիկայի» միասնական քննությունից առավելագույն՝ 20 միավոր, են ստացել 56 դիմորդ-շրջանավարտներ։ Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, այն կազմում է 9859 քննություն հանձնողների 0.6 տոկոսը։ Բարձր` 18-19,75 միավոր են ստացել 1683 շրջանավարտներ, ինչը ընդհանուրի 17 տոկոսն է։

«Մաթեմատիկայից» դրականի շեմը (7,5 միավոր) չի հաղթահարել 280 շրջանավարտ. նրանք դպրոցական վկայանի համար քննություն կհանձնեն «Մաթեմատիկայի» համար նախատեսված լրացուցիչ օրը` որպես ավարտական քննություն։

Հունիսի 16-ին ավարտվել է այս առարկայից բողոքարկման դիմումների ընդունումը. արդյունքները կհրապարակվեն 3 օրից։