Թողարկել են աշխարհի ամենաթեթև նոութբուքը
Toshiba ընկերությունը ներկայացրել է 12,1 դյույմանոց Portege R500-S5007V նոթբուքը, որի քաշը կազմում է 1,08 կիլոգրամ, գրում է The New York Times–ը։ Եթե հաշվի չառնենք ուլտրաբյուջետային նոթբուքները, ապա տվյալ լեփթոփը հանդիսանում է աշխարհում ամենաթեթևը։ Portege R500-S5007V–ի հաստությունը կազմում է 1,95 սանտիմետր։ Նշենք, որ դրա հիմնական հակառակորդներ են համարվում այնպիսի նոթբուքներ, ինչպիսին են Apple MacBook Air–ը, որի հաստությունը կազմում է 1,94 սանտիմետր, իսկ քաշը 1.36 կիլոգրամ, ինչպես նաև Voodoo Envy 133–ը՝ իր 1,8 սանտիմետր հաստությամբ և 1,5 կլիոգրամ քաշով։
Toshiba–ն պնդում է, որ Portege R500-S5007V–ն դարձել է առաջին նոթբուքը, որի մեջ տեղադրված է 128 գիգաբայթանոց SSD-կուտակիչ։ Նախկինում ամենահզոր կուտակիչը ունեցել էր ընդամենը 64 գիգաբայթի հնարավորություն։










