«ԱրմենՏել» ՓԲԸ-ն բաժանորդներին կմատուցի «3G» ծառայությունը
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն առաջին անգամ Հայաստանում կներդնեի «3G» համակարգը` երրորդ սերնդի շարժական տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան որակապես բարելավել կապի օգտագործման հնարավորությունները աշխատանքի և զվարճությունների համար։ Ինչպես այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը, հուլիսի վերջին ընկերությունը կսկսի «3G» համակարգի կոմերցիոն գործարկումը։ Այս ցանցը, որը համակցում է ֆիքսված և բջջային կապերը, ընկերությունը մտադիր է Հայաստանում զարգացնել փուլ առ փուլ։
«Երրորդ սերնդի տեխնոլոգիների ներդրումը թույլ կտա մեզ Հայաստանում մատուցել որակապես նոր ծառայություններ։ Եթե նոր ծառայություններ չմատուցենք, մեզ մոտ ամեն ինչ լավ չի ստացվի, հետևաբար որակյալ ծառայությունների ուղղությամբ աշխատում ենք անդադար։ Տեխնիկական հնարավորությունները մեզ թույլ տալիս են նոր ծառայությունների մատուցում», - նշեց Ն. Վելիչկովը։ Ըստ նրա` առաջինը լինելը մեծ պատասխանատվություն է, որը, սակայն, ընկերությունը սիրով է ստանձնում։ Նոր համակարգի ներդրումն ուղղված է նաև բաժանորդների թվի ավելացմանը։
«Ապահովելով բարձր արագությամբ ինտերնետ կապ` «3G» ստանդարտը հնարավորություն կտա բաժանորդին անցկացնել վիդեո-ասուլիս, կամ մասնակցել դրան։ Մեր բաժանորդներն ուզում են ավելի ժամանակակից լինել և օգտվել ժամանակակից ծառայություններից, ինչը մենք ընձեռում ենք։ Ավելի հասկանալի, հարմար և հասնելի ծառայություններ` սա է մեր քաղաքականությունը», - նշեց ընկերության շարժական կապի բիզնեսի գծով տնօրեն Գ. Կալգաշկինը։
Հիշեցնենք, որ երրորդ սերնդի ցանցի ներդրման համար 2007 թ. հոկտեմբերի 1-ին որոշում էր ընդունել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։










