Եվրոպայի բժիշկները կոչ են անում սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը

15:24 • 20.06.08

ԵՄ երկրների ԶԼՄ-ները հրապարակել են 20 առաջատար եվրոպական բժիշկների նամակը, որը կոչ է անում սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը:

Նամակում, մասնավորապես, նշվում է, որ, թեև այսօր չկան պաշտոնական տվյալներ հեռախոսների` օրգանիզմի վրա բացասական ազդեցության մասին, ուռուցքաբանները կարծում են, որ բջջային հեռախոսներով տարվածությունը անհրաժեշտ է սահմանափակել: Ըստ նրանց՝ մինչև 12 տարեկան երեխաները կարող են բջջային հեռախոս օգտագործել միմիայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Բացի այդ, խոսելու ժամանակ խորհուրդ է տրվում պարբերաբար փոխել ականջը: Իսկ բջջային հեռախոսով խոսացող մարդուց հարկավոր է գտնվել առնվազն մեկ մետր հեռավորության վրա: