ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում է «Գաղափարից դեպի շուկա» սեմինարը
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ մասնագետների համար հունիսի 23-24-ը Երևանում անցկացվում է «Գաղափարից դեպի շուկա» խորագրով սեմինարը, որը վարում են ամերիկյան հայտնի մասնագետներ Իրա Կոռետսկին, Մարկո Ռուբինը և Մայքլ Ստանկոսկին։ Ամերիկյան «CRDF» հանրահայտ կազմակերպության աջակցությամբ Հայաստանում երկրորդ տարին է անցկացվում նման ծրագիր, որի նպատակը գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների եւ մասնավոր հատվածի համագործակցությունն ամրապնդելն է։ Սեմինարին կհաջորդի վենչուրային կոնֆերանսին նախապատրաստվելու փուլը, այնուհետև հոկտեմբերին կանցկացվի կոնֆերանսը։










