Հանրապետությունում բուհական ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 20-ից օգոստոսի 10-ը

17:48 • 26.06.08

Հանրապետությունում բուհական ընդունելության քննությունները կսկսվեն հուլիսի 20-ին և կտևեն մինչև օգոստոսի 10-ը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, դիմորդների փաստաթղթերը համապատասխան բուհեր կընդունեվն հունիսի 30-ից մինչև հուլիսի 16-ը։ Քննությունները կկազմակերպվեն բնագիտական առարկաներից, աշխարհագրությունից, պատմությունից, Հայ գրականությունից (բանավոր), ինչպես նաև լեզուների բանավոր քննություններից։

«Հայոց լեզու, գրականություն», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Անգլերեն», «Իտալերեն» և «Իսպաներեն» առարկաների միասնական քննությունների արդյունքների` ԳԹԿ-ի կողմից տրամադրված վկայագիրը եւս համապատասխան փաստաթղթերի հետ դիմորդները պետք է ներկայացնեն առաջին հայտով նախընտրած բուհը։ Նշված քննությունների արդյունքները կհամապատասխանեցվեն 20 միավորանոց համակարգին։ Անցկացվելիք քննությունները ևս կգնահատվեն 20 միավորի շրջանակներում։

Նշենք, որ քննությունների անցկացման համար հայտագրված յուրաքանչյուր քննության համար դիմորդից գանձվում է 1500 դրամ, սակայն սոցիալական մի շարք խմբերի քաղաքացիներ ազատվում են վճարից։