Վախճանվել է Նոբելյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
ԱՄՆ-ում Մինեապոլիսի հիվանդանոցներից մեկում 90 տարեկան հասակում վախճանվել է Լեոնիդ Գուրվիցը` տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը: Մինեսոտայի համալսարանի ներկայացուցչի խոսքերով` պատվավոր պրոֆեսոր Գուրվիցը մահացել է բնական մահով, հայտնում է AP-ը:
Գիտնականը Նոբելյան մրցանակի էր արժանացել 2007թ.` կիսելով այն Փրիսթոնի գերագույն հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Էրիկ Մասկինի և Չիկագոյի համալսարանից Ռոջեր Մայերսոնի հետ:










