Microsoft-ի հիմնադիրը հեռանում է
Microsoft ընկերության և ընդհանպարես համաշխարհային IT-ոլորտի համար այսօր «X ժամ» է։ Այսօր ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը վերջին անգամ է հանդես գալիս Microsoft-ի ղեկավարի պաշտոնում։
Հունիսի 28-ից Գեյթսն ամբողջովին կնվիրվի Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամին։ Microsoft ընկերության աշխատակիցներն ասում են, որ Գեյթսի հետ հեռանում է մի ամբողջ դարաշրջան։ Բիլ Գեյթսն ունեցել է մեծ թվով երկրպագուներ և թշնամիներ, սակայն մեկ բան ակնհայտ է՝ նրա հեռանալուց հետո Microsft–ն այլևս նույնը չի լինի։










