Apple-ն ավելի քան 15 միլիոն մոդել է պատվիրել
Ըստ FBR Capital Markets-ի վերլուծաբան Քրեյգ Բերգերի՝ Apple ընկերությունը վերանայել է 2008թ. ծրագրերը և ավելացրել iPhone բջջային հեռախոսների արտադրության քանակը՝ պատվիրելով ավելի քան 15 միլիոն iPhone 3G և 2 միլիոն առաջին սերնդի iPhone բջջային հեռախոսներ։ Այս մասին գրում է AppleInsider-ը։
Բերգերի հաշվարկները հիմնված են iPhone հեռախոսների բաղադրիչներ արտադրողների հարցումների հիման վրա։ Եթե Բերգերն իրավացի է, ապա 2008թ. երրորդ եռամսյակում կարտադրվի 7 միլիոնով ավելի iPhone բջջային հեռախոս, քան երկրորդ եռամսյակում։
Բջջային հեռախոսների պատվերները կավելացնեն մի շարք ընկերությունների հասույթը։ Մասնավորապես, Broadcom-ը և Marvell-ը, որոնք iPhone 3G բջջային հեռախոսների բաղադրիչների հիմնական արտադրողներն են, մի քանի անգամ կավելացնեն իրենց տարեկան հասույթը։ Բացի այդ, ինչպես պնդում է Բերգերը, 15%–ով ավելացվել են iPod խաղարկիչների պատվերները։
Նշենք, որ iPhone 3G բջջային հեռախոսը, որն աշխատում է երրորդ սերնդի երեք ցանցերում, հունիսի 9–ին ներկայցվել էր Apple ընեկրության ղեկավար Սթիվ Ջոբսի կողմից՝ WWDC մշակողների խորհրդակցության ժամանակ։ Նոր սմարթֆոնը զինված է GPS–մոդուլով և ավելի բարեկարգված աուդիոհամակարգով։ Բջջային օպրերատորի հետ կնքած պայմանագրի հետ այն արժե 199 դոլար և մինչև 2008թ. ավարտը վաճառքի կհանվի ավելի քան 70 երկրներում։










