Հայաստանում քթի վիրահատություն կատարողների 75% կանայք են, 25%` տղամարդիկ

12:48 • 27.06.08

Հայաստանում քթի վիրահատություն կատարողների 75%-ը կանայք են, 25%-ը`տղամարդիկ։

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության բաժանմունքի վարիչ Կ. Դանիելյանի խոսքերով՝ հիմնականում նրանց տարիքը 18-23 է, իսկ կրծքի վիրահատություն կատարողներինը՝ 25-35։ Կան նաև արտերկրից (Ռուսաստան, Վրաստան, ԱՄՆ) դիմողներ, որոնք ցանկանում են վիրահատվել Հայաստանում. նրանք վիրահատվողների 10% են։

Հայաստանում ամենից հաճախ կատարվում է քթի վիրահատություն, այնուհետև շրթունքների մեծացում, մաշկի երիտասարդացում։

Հայաստանում առաջին պլաստիկ վիրաբուժության բաժանմունքը հիմնադրվել է 1991 թվականին` երկրաշարժից հետո, ամերիկյան կառավարության աջակցությամբ։