Նոր հեռախոսներ Nokia-ից
Nokia-ն ներկայացրել է Supernova բջջային հեռախոսների հոսքագիծ։
Supernova շարքի մեջ են մտնում 7210 և 7310 մոնոբլոկները, 7610 սլայդերը և 7510 ծալվող հեռախոսը։ Բոլոր հեռախոսներն աշխատում են Symbian S40 հիմքի վրա, զինված են Bluetooth մոդուլով, ինչպես նաև fm հաճախականություներով։
Հոսքագծի ամենանոր մոդելը՝ Nokia 7210-ը, աշխատում է GSM/EDGE-ի բոլոր ցանցերում և վաճառքի է հանվելու մի քանի գունային գամմաներով։ Երկումեգապիկսելանոց հեռախոսի արժեքը կկազմի 120 եվրո։
7310 և 7510 բջջային հեռախոսների տեսախցիկների հզորությունը կազմում է երկու մեգապիկսել, իսկ 7610-ի կունենա 3,2 մեգապիկսելանոց տեսախցիկ։
7310, 7610 և 7510 Nokia Supernova հեռախոսները համապատասխանաբար կարժենան 155, 180 և 225 եվրո։ Հեռախոսները վաճառքի կհանվեն մինչև 2008թ. ավարտը։










