Արկտիկայում սառույցները կարող են վերջնականապես հալչել

09:50 • 29.06.08

Գիտնականները պնդում են, որ այս տարի պատմության մեջ առաջին անգամ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառույցի շերտը կարող է լիովին հալչել: Այդ մասին հաղորդում է AP-ը գործակալությունը:

«Գալիք շաբաթների ընթացքում եղանակը կարող է որոշիչ լինել, սակայն հավանականությունը շատ մեծ է», - նշում է ամերիկացի գիտնական Մարկ Սերիզը:

«Այս պահին Հյուսիսային բևեռում ընդամենը «մեկ տարեկան» սառույցի շերտ է մնացել, և ամռանն այն կարող է վերջնականապես հալչել», - ասել է նա:

NASA-ի կողմից տիեզերքից արված լուսանկարները ցույց են տվել, որ սառույցի շերտն Արկտիկայում այս պահին չափազանց բարակ է. նույն իրավիճակն է դիտվել անցյալ տարվա հուլիսին, որն Արկտիկայում համարվում է ամենաշոգ ամիսը: Գիտնականները կապում են տվյալ իրավիճակը գլոբալ տաքացման և քամիների ուղղությունը փոխած բնական ֆենոմենի հետ: