AMD-ն թողարկել է նոր չորսմիջուկային պրոցեսորներ
AMD ընկերությունը ներկայացրել է Phenom ընտանիքին պատկանող երեք նոր չորսմիջուկային պրոցեսորներ:
X4 9950 Black Edition, X4 9350-ական և X4 9150-ական չիպերը պատրաստված են 65-նանոմետրանոց տեխնոլոգիայով և նախատեսված են սեղանի համակարգիչներում օգտագործելու համար:
AMD Phenom X4 9950 Black Edition պրոցեսորն աշխատում է 2,6 գիգահերց հաճախականությամբ: Էնեգասպառումը կազմում է 140 վատտ:
Պրոցեսորի գինը կկազմի 235 դոլար (միանգամից հազար չիպ ձեռք բերելու դեպքում):










