Ամերիկյան ընկերությունը գնում է հին iPhone-ներ
Freeiphoneswap ընկերությունը սկսել է ամերիկացիներից գնել Apple-ի iPhone առաջին սերնդի սմարթֆոնները, տեղեկացնում է TG Daily-ն։
Հին iPhone-ների վաճառքից ստացված գումարը կբավականացնի նոր՝ iPhone 3G գնելու համար։
Freeiphoneswap–ը գնում է աշխատող առաջին սերնդի iPhone հեռախոսներ՝ 4, 8 և 16 գիգաբայթ հիշողությամբ։ Սմարթֆոնի գինը կազմում է համապատասխանաբար 150, 250, և 350 դոլար։
Հանձնվող հեռախոսների դիմաց փողերը հեռախոսի նախկին տերերը կստանան երկու աշխատանքային օրերի ընթացքում։










