Apple-ի ղեկավարը կիսվել է լրագրողի հետ

16:51 • 28.07.08

Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսը կապվել է The New York Times-ի լրագրող Ջո Նոսերայի հետ և, խոսակցությունը չձայնագրելու պայմանով, պատմել է նրան իր առողջական վիճակի մասին: Ջոբսի լուրջ հիվանդության մասին խոսակցությունները տարածվել էին հունիսից:

Հավանական հիվանդության մասին հայտարարությունը ստիպել է ներդրողներին վաճառել արժեթղթերը, քանի որ Ջոբսը դեռևս իրեն փոխարինող չի նշանակել: Սակայն, ինչպես պարզել է Նոսերան, Ջոբսի հիվանդությունը մահացու չէ, և դա բնավ էլ քաղցկեղ չէ: Միևնույն ժամանակ, լրագրողը գրում է, որ սա «սովորական հիվանդություն էլ չէ», որի մասին հունիսին խոսում էին Apple-ի ներկայացուցիչները: