Կլոնավորված կենդանիների միսն անվտանգ է

09:15 • 30.07.08

Կլոնավորման տեխնոլոգիայով բուծված կենդանիների, ինչպես նաև դրանց սերունդների միսը և կաթը մարդու կողմից օգտագործման համար նույնքան պիտանի և անվտանգ են, որքան սովորական ընտանի կենդանիներից ստացվածները։ Այս եզրակացությանն են հանգել Եվրոպայի սննդի անվտանգության գերատեսչության (EFSA) մասնագետները։ Այնուամենայնիվ, եվրոպական գործակալությունը նշել է, որ ներկայումս անհրաժեշտ տվյալներ չկան կլոնավորված կենդանիների մսի և կաթի մասին, քանի որ դրանց արտադրությունը բացառիկ թանկ է և կատարվում է միայն գիտական նպատակներով։