Հայ աշակերտը ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի հաղթող

22:31 • 30.07.08

Հունիսի 28-ին Ա.Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտում ավարտվեց ռուսաց լեզվի 12-րդ միջազգային օլիմպիադան:

Օլիմպիադային մասնակցեցին նաև հայ աշակերտներ, ովքեր գերազանց արդյունքներ ցույց տվեցին: Հարկ է նշել, որ պատվոգրերի ընդհանուր քանակով մեր պատվիրակները լավագույնն էին Լեհաստանի ներկայացուցիչների հետ մեկտեղ: Ընդհանուր առմամբ, հայ աշակերտները նվաճեցին 14 դիպլոմ:

Ռուսաց լեզվի Օլիմպիադային մասնակցում էին 129 ներկայացուցիչ ԱՊՀ և Բալթյան 14 երկրներից և 177 ներկայացուցիչ արտասահմանի 22 երկրներից: Այս մեծաքանակ մրցույթում հայ աշակերտներից հատկապես աչքի ընկավ Երևանի Ա.Պուշկինի անվան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Սերինե Միսիսյանը , ով 11 այլ մասնակիցների հետ հռչակվեց օլիմպիադայի բաձարձակ հաղթող:

Բոլոր հաղթողներին, այդ թվում նաև Հայաստանի պատվիրակին, հանդիսավոր կերպով պարգևատրեցին. Նրանց հնարավորություն ընձեռվեց ՌԴ կրթության դաշնային ծառայության կրթաթոշակով ընդունվել ռուսական յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն «ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ: