Բուշը 48 մլրդ հատկացրեց ՁԻԱՀ–ի դեմ պայքարին

11:52 • 31.07.08

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հրաման է ստորգրել ամբողջ աշխարհում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար տրամադրվող միջոցների եռապատկման մասին: 5-ամյա ծրագրին նախատեսվում է հատկացնել 48 մլրդ դոլար, հայտնում է AP-ն:
Նախորդ շաբաթ նախագիծը հավանություն է ստացել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում, որտեղ «կողմ» են քվեարկել 303 մարդ, «դեմ»` 115-ը: Ավելի վաղ հուլիսին նախագծին հավանություն է տվել նաև սենատորների մեծամասնությունը, որտեղ ձայների հարաբերակցությունը կազմել է 80-ը 16-ի դեմ:

Բժշկական և հետազոտական ծրագրերի ֆինանսավորումը կտրամադրվի այսպես կոչված «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շտապ նախագահական ծրագրի» շրջանակներում, որը ընդունվել է 2003թ.: Ծրագիրը նախատեսում էր 15 մլրդ դոլարի հատկացում ՁԻԱՀ-ի դեմ պայքարին:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` ներկա դրությամբ աշխարհում ապրում են ՁԻԱՀ-ով հիվանդ 33 մլն մարդ: