«Ֆենիքսը» ջուր է հայտնաբերել Մարսի վրա
Մարսում գտնվող տիեզերական «Ֆենիքս» սարքը հաստատել է, որ նախկինում հայտնաբերված անհայտ սպիտակ նյութը սառույց է: Սա «Ֆենիքս» սարքի առաջնային նպատակն էր: Այժմ, հիմնվելով վերջին հայտնագործությունների վրա, NASA-ն մտադիր է երկարաձգել տիեզերական սարքի առաքելությունը Մարսում մինչև սեպտեմբեր, քանի որ սարքի աշխատանքն առավել քան հաջող է գնահատվում:
2009թ. ծրագրված է տիեզերք բաց թողնել ևս մեկ «մարսագնաց»` «Մարս Սայընս Լեբ»–ը: Այն կլինի պատմության մեջ ամենազարգացած և թանկարժեք տիեզերական սարքը:










